Համաձայն Համաշխարհային հարստության զեկույցի՝ աշխարհում միլիոնատերերի թիվը ռեկորդային է նախորդ տարիների համեմատ՝ 86,8 տրիլիոն դոլար ընդհանուր կարողությամբ
Նախորդ տարիների համեմատ աշխարհում միլիոնատերերի թիվը ռեկորդային է։ Համաշխարհային հարստության զեկույցի համաձայն՝ ներկայումս աշխարհում կա 22,8 միլիոն մարդ՝ առնվազն մեկ միլիոն դոլարի ներդրումային ակտիվներով։ Նրանց թիվն անցյալ տարվա համեմատ աճել է 5,1%-ով։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Ընդհանուր կարողությունը կազմում է 86,8 տրիլիոն դոլար։ Նրանց հարստությունն ավելացել է ֆոնդային շուկաների աճի շնորհիվ։ 2023 թվականին Nasdaq-ն ունեցել է 43% աճ, S&P-ը՝ 24%, Paris CAC-ը՝ 16%, Frankfurt DAX-ը՝ 20%։
Վարկանիշում առաջին տեղում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, երկրորդում՝ Կանադան, երրորդում՝ Գերմանիան։