Համացանցի ազատության մասին «Freedom House»-ի զեկույցում Վրաստանը ճանաչվել է ազատ երկիր և գնահատվել 100 միավորից 78 միավորով
Համացանցի ազատության մասին «Freedom House»-ի զեկույցում Վրաստանը ճանաչվել է ազատ երկիր և գնահատվել 100 միավորից 78 միավորով

«Freedom House» միջազգային կազմակերպության ինտերնետ ազատության զեկույցում Վրաստանը ճանաչվել է ազատ երկիր և գնահատվել 100 միավորից 78 միավորով։

Զեկույցում ինտերնետի ազատության մակարդակը գնահատվում է հետևյալ չափանիշներով՝ մուտքի խոչընդոտներ, բովանդակության վրա դրված սահմանափակումներ և օգտատերերի իրավունքների խախտումներ։ Ըստ այդմ՝ Վրաստանն այս չափանիշներում ունի 19, 31 և 28 միավոր։

Ամենամյա հետազոտության մեջ ընդգրկված է աշխարհի 70 երկիր։

Համացանցի ազատության վարկանիշի համաձայն՝ Իսլանդիան ունի 95 միավոր 100-ից, Էստոնիան՝ 93, Կոստա Ռիկան՝ 88, Կանադան՝ 87, Միացյալ Թագավորությունը՝ 79, Թայվանը՝ նույնպես 79։

Վարկանիշով Վրաստանն առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Գերմանիան (77 միավոր), Ճապոնիան (77 միավոր), ԱՄՆ-ն (76 միավոր), Ֆրանսիան (76 միավոր), Իտալիան (75 միավոր), Հայաստանը (74 միավոր):