Հաքերային հարձակման արդյունքում Ռուսաստանում մասշտաբայնորեն անջատվել են էլեկտրոնային կառավարական ծառայությունները
Հաքերային հարձակման արդյունքում Ռուսաստանում մասշտաբայնորեն անջատվել են էլեկտրոնային կառավարական ծառայությունները։ Այս մասին հայտնում է «Դոյչե Վելլեն»։
Մեդիայի տվյալներով՝ հարձակման պատճառով սահմանափակվել է մուտքը Դաշնային հարկային ծառայության, թվային նշագրման էլեկտրոնային համակարգի և իրավական փաստաթղթերի էլեկտրոնային ստորագրության կայքերին և հավելվածներին, ինչպես նաև ալկոհոլային խմիչքների արտադրության և շրջանառության հաշվառման համակարգին և միասնական բժշկական-վերլուծական համակարգին։
Դաշնային մարմինների հայտարարությամբ՝ սա մայիս ամսվա արդեն երրորդ կիբերհարձակումն է։