Հաքան Ֆիդանը ասում է, որ Թրամփի գործողությունները պետք է ծառայեն որպես «ահազանգող» Եվրոպայի համար՝ ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից անկախ անվտանգության համակարգ ստեղծելու համար

21:02, 06.03.2025

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները պետք է ծառայեն որպես «ահազանգող » Եվրոպայի համար՝ ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից անկախ անվտանգության համակարգ ստեղծելու համար։ Այս մասին Հաքան Ֆիդանը հայտարարել է Financial Times-ին տված հարցազրույցում։

Ֆիդանը ասել է, որ Անկարան պատրաստ է միանալ եվրոպական անվտանգության ցանկացած նոր ճարտարապետության, եթե ՆԱՏՕ-ն փլուզվի:

«Ջին շշից դուրս է թողել, և այն հետ դնելու միջոց չկա»։ «Նույնիսկ եթե նախագահ Թրամփը որոշի դուրս չբերել զորքերը Եվրոպայից, չի բացառվում, որ ապագայում նման հայացքներ և քաղաքական գաղափարներ ունեցող մեկը կմտածի Եվրոպայի անվտանգության մեջ Ամերիկայի ներդրումը նվազեցնելու մասին»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Ֆիդանը, ով նախկինում զբաղեցրել է Թուրքիայի հետախուզության ղեկավարի պաշտոնը, ասել է, որ Եվրոպան պետք է միավորվի և «ստեղծի իր ծանրության կենտրոնը»:

Ի գիտություն, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ պոտենցիալ խաղաղ համաձայնագիրը պաշտպանելու համար։

Նմանատիպ