Հաքան Ֆիդան. Սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների Թուրքիայում հանդիպման համար, մենք աշխատում ենք դրա համար պայմաններ ստեղծել
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդները համաձայնել են հանդիպել։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը բացատրել է, որ կողմերը «սկզբունքային համաձայնության են եկել Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև Թուրքիայում հանդիպման վերաբերյալ», սակայն չի նշել, թե երբ այն կկայանա։
Նա ասել է, որ կողմերը կոնսենսուսի են հասել Ստամբուլում կայացած բանակցությունների երրորդ փուլի ընթացքում։
«Հանդիպման ժամանակ քննարկվել են այն հարցերը, թե ինչպես և ինչ պայմաններում պետք է հանդիպեն առաջնորդները։ Սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել Թուրքիայում առաջնորդների գագաթնաժողով անցկացնելու վերաբերյալ։ Բանակցային խմբերը կարևոր դեր են խաղում այստեղ։
Քանի որ մենք շարունակում ենք ավելի լուրջ քննարկել այս հարցը, ես տեսնում եմ հանդիպման պատրաստակամություն։ Ես կարծում եմ, որ եթե շարունակենք նույն ոգով, կհայտնվի ժամանակավոր լուծում։ Ոչ բոլորն են պատրաստ այս առաջարկին։ Մենք աշխատում ենք դրա համար պայմաններ ստեղծել», – լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ֆիդանը։
Հուլիսի 23-ին Ստամբուլում կայացած բանակցություններում ուկրաինական կողմը առաջարկել է օգոստոսի վերջին կազմակերպել երկու երկրների առաջնորդների հանդիպում, չնայած Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դա քիչ հավանական է համարել։ Նրա խոսքով՝ նման գագաթնաժողովը հնարավոր կլինի խաղաղության բանակցությունների ավարտին։