Հաքան Ֆիդան. Պատերազմի արդար լուծումը պետք է գտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության շրջանակներում
Հաքան Ֆիդան. Պատերազմի արդար լուծումը պետք է գտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության շրջանակներում

Պատերազմի արդար լուծումը պետք է գտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության շրջանակներում,- այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Ֆիդանի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընդհանուր լեզու գտնելը շարունակվում է, սակայն նա նշել է, որ կողմերից ոչ մեկը չի ցանկանում, որ այդ գործընթացում պարտվող ճանաչվի։

«Անհրաժեշտ է արդար լուծում գտնել։ Մենք առանձնահատուկ հարաբերություններ ունենք երկու կողմերի հետ։ Մենք լսում ենք երկու կողմերին, բայց ընկերը միշտ ասում է դառը ճշմարտությունը, և մենք դա անում ենք: Պատերազմի արդար լուծումը պետք է գտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության շրջանակներում. Երկու կողմերի հոգնածությունը կարող է նոր իրավիճակ ստեղծել 2025 թվականին։ Տեսնենք, թե իրավիճակը ինչպես կլինի»,- ասել է Ֆիդանը։