Հաքան Ֆիդան - Մենք տեսնում ենք, որ Իսրայելը կարող է փորձել դառնալ Թուրքիայի նոր հակառակորդը Իրանից հետո, քանի որ չի կարող գոյատևել առանց թշնամու
Մենք տեսնում ենք, որ Իսրայելը կարող է փորձել դառնալ Թուրքիայի նոր հակառակորդը Իրանից հետո, քանի որ չի կարող գոյատևել առանց թշնամու, ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Խոսելով Սիրիայում Իսրայելի հարձակումների մասին՝ Ֆիդանը նշել է, որ Թուրքիան Սիրիան համարում է լուրջ խնդրահարույց տարածք, և որ դա մեծ ռիսկ է ներկայացնում Անկարայի համար։
«Իրանում պատերազմի պատճառով այն որոշակի գործողություններ չի ձեռնարկում (Սիրիայի դեմ), բայց դա չի նշանակում, որ չի անի դա։ Երբ ժամանակը գա, կցանկանա անել դա», – ասել է Հաքան Ֆիդանը։
Թուրքիայի արտգործնախարարը նաև քննադատել է Հունաստանի, Կիպրոսի և Իսրայելի մասնակցությամբ տարածաշրջանային համագործակցության ձևաչափերը՝ ասելով, որ դրանք սրում են լարվածությունը, այլ ոչ թե նվազեցնում այն։