Հաքան Ֆիդան. Իրանի վրա հարձակվելը, պատերազմը վերսկսելը սխալ է, Իրանը պատրաստ է վերանայել միջուկային հարցը
Հաքան Ֆիդան. Իրանի վրա հարձակվելը, պատերազմը վերսկսելը սխալ է, Իրանը պատրաստ է վերանայել միջուկային հարցը

Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը սխալ է։ Իրանը պատրաստ է վերանայել միջուկային հարցը, ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Ֆիդանը նաև խորհուրդ է տվել ԱՄՆ-ին փակել Իրանի հետ համաձայնագիրը։ Հակառակ դեպքում, նրա խոսքով, իրանական կողմի համար դժվար կլինի հասկանալ և մարսել նոր կանոնակարգերը։

«Իմ խորհուրդը մեր ամերիկացի ընկերներին. փակեք իրանական համաձայնագիրը մեկ առ մեկ։ Սկսեք միջուկայինից, փակեք այն։ Եթե դուք այն նրանց ներկայացնեք որպես փաթեթ, մեր իրանցի ընկերների համար շատ դժվար կլինի հասկանալ և մարսել այն։ Դա կարող է նրանց համար նվաստացուցիչ թվալ, և դժվար կլինի բացատրել ղեկավարությանը։ Եթե մենք կարողանանք իրավիճակը ավելի տանելի դարձնել, դա կօգնի մեզ», – ասել է Հաքան Ֆիդանը։