Հաքան Ֆիդան. ԱՄՆ-Իրան բանակցությունները մեծ մասամբ ավարտվել են
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները «մեծ մասամբ ավարտված են»։
Ռոյթերսի փոխանցմամբ՝ Հաքան Ֆիդանը Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումի ժամանակ լրագրողներին ասել է, որ երկու երկրներն էլ պատրաստ են շարունակել բանակցությունները։
Նա ասել է, որ առաջընթացին չնայած, դեռևս կան մի շարք անհամաձայնություններ։
Ռոյթերսը գրում է, որ Թուրքիան պահպանում է դիվանագիտական հարաբերություններ և՛ ԱՄՆ-ի, և՛ Իրանի հետ, չնայած վերջին բանակցություններում Պակիստանը եղել է գլխավոր միջնորդը։