Հակավիրուսային ծրագրային ապահովման Կասպերսկի ընկերությունն արգելվել է ԱՄՆ-ում՝ Ռուսաստանի հետ ունեցած կապերի պատճառով
Հակավիրուսային ծրագրային ապահովման Կասպերսկի ընկերությունն արգելվել է ԱՄՆ-ում՝ Ռուսաստանի հետ ունեցած կապերի պատճառով։ Տեղեկությունը տարածում է Դոլչե Վիլը-ն։
Առևտրի նախարարությունը բացատրում է, որ ընկերության կապերը Մոսկվայի հետ սպառնալիք են սպառողների համար ԱՄՆ-ում: ԶԼՄ-ների տվյալներով՝ ընկերությունն այլևս չի կարողանա վաճառել կամ թարմացնել իր արտադրանքը ԱՄՆ-ում։ Անհրաժեշտ էր նման միջոցներ ձեռնարկել ռուսական կիբերհարձակումների սպառնալիքի ֆոնին։
«Ռուսաստանը ցույց է տվել, որ ունի կարողություն և մտադրություն օգտագործելու ռուսական ընկերությունները, ինչպիսին է Կասպերսկին , ամերիկացիներից անձնական տվյալներ հավաքելու և որպես զենք օգտագործելու համար : Այդ իսկ պատճառով մենք ստիպված ենք ձեռնարկել այն միջոցները, որոնք այսօր սահմանում ենք»,- ասված է հայտարարության մեջ։ Արգելքը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 29-ից՝ թույլ տալով ընկերություններին փնտրել նոր այլընտրանքներ։
Կասպերսկին ասում է, որ իրենց գործողությունները վտանգ չեն ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության համար, և որ որոշումը հիմնված է «աշխարհաքաղաքական մթնոլորտի և տեսական մտահոգությունների վրա»։