Հակասեմականությունը վատ բան է, սակայն Միխեիլ Սաակաշվիլիի կոնկրետ հայտարարության վերաբերյալ բան չեմ կարող ասել. Ռոս ՈՒիլսոն

Հակասեմականությունը վատ բան է, սակայն Միխեիլ Սաակաշվիլիի կոնկրետ հայտարարության վերաբերյալ բան չեմ կարող ասել,-այս հայտարարությունը արել է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնակատար, Ռոս ՈՒիլսոնը:

Ռոս ՈՒիլսոնը գնահատել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի երեկվա հայտարարությունը, որտեղ Սաակաշվիլին հայտարարում էր, որ «վրացական երազանքը» ոմն հրեա խաբեբա Մոշեին փոխանցել է միլիոն 200 հազար, որ նա պատրաստեր պաստառներ, որոնք փակցվել են Թբիլիսիում:

Դեսպանի պաշտոնակատարը նշել է, որ հակասեմականությունը վատ բան է: