«Հակակոռուպցիոն խորհուրդ» կազմակերպության երեք անդամ հրաժարվել է ներկայանալ ՊԱԾ՝ հարցաքննության
«Հակակոռուպցիոն խորհուրդ» կազմակերպության երեք անդամ հրաժարվել է ներկայանալ հարցաքննության՝ Պետական անվտանգության ծառայություն և պահանջել են դատարանում մագիստրոս դատավորի առջև հարցաքննություն,- այս մասին հայտարարել է նրանց փաստաբան Գիորգի Գոգինավան՝ ՊԱԾ-ից հեռանալուց հետո:
Գիորգի Գոգինավան Կախա Լոմթաթիձեի, Ռեզո Բարամիձեի և Իոանե Քերքաձեի շահերի պաշտպանն է:
Ինչպես նշել է փաստաբանը, հետաքննությունն սկսված է ՔՕ-ի 315-րդ հոդվածով, որը նկատի ունի դավադրություն՝ Վրաստանում սահմանադրական կարգը փոխելու համար:
«Քանի որ մեր պաշտպանյալ անձինք հրաժարվել են ներկայանալ հարցաքննության, գերատեսչությունը կոնկրետ հարցեր չի ուղղել: Մենք պատրաստ ենք, դատարանին փոխանցել տեղեկություն: Կարևոր է այն, որ հարցաքննության արձանագրությունում, որտեղ նշված է քրեական գործի համարը, նշված է, որ հետաքննությունն սկսվել էր հոկտեմբերի մեկին: Ինչու են հիմա կանչել, եթե հոկտեմբերի մեկին էր սկսվել հետաքննությունը: Անցել է մեկ ամիս, ինչ նպատակի է ծառայում, չգիտեմ»,- հայտարարել է Գիորգի Գոգինավան: