Հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները կաշառք վերցնելու համար ձերբակալել են Օզուրգեթիի քաղաքապետարանի նախկին աշխատակցին
Հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները կաշառք վերցնելու համար ձերբակալել են Օզուրգեթիի քաղաքապետարանի նախկին աշխատակցին

Պետական ​​անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները, ձեռնարկված օպերատիվ հետախուզման և քննչական գործողությունների արդյունքում, կաշառք վերցնելու և կաշառք ստանալուն օժանդակելու փաստի առթիվ՝ դատավորի որոշմամբ, ձերբակալել են զինվորական հաշվառման նախկին պետ, Օզուրգեթիի քաղաքապետարանի հավաքագրման և մոբիլիզացման ծառայություն պետ Ի.Լ.-ին և  քաղաքացի Բ.Գ.-ին։

Ըստ ՊԱԾ-ի՝ քննությամբ պարզվել է, որ Օզուրգեթիի քաղաքապետարանի նախկին աշխատակիցը մի քաղաքացու օգնությամբ 1500 լարի կաշառք է վերցրել՝ ժամկետային զինծառայողի պարտադիր զինվորական ծառայությունը ոչ պաշտոնապես հետաձգելու դիմաց։

«Հետաքննությունը վարում է Պետական ​​անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությունը՝ Քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի առաջին մասով։ Նշված հոդվածը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ 6-ից 9 տարի ժամկետով։

Օզուրգեթիի քաղաքապետարանի կալանավորված նախկին աշխատակիցն ընդունում է կատարված հանցագործությունը և համագործակցում է հետաքննության հետ»,- նշված է ՊԱԾ-ի հաղորդագրության մեջ։