Հակակոռուպցիոն բյուրոյի կողմից օլիգարխ ճանաչված անձանց այլևս չի արգելվի ֆինանսավորել քաղաքական կուսակցություններն ու բողոքի ակցիաները
Հակակոռուպցիոն բյուրոյի կողմից օլիգարխ ճանաչված անձանց այլևս չի արգելվի ֆինանսավորել քաղաքական կուսակցություններն ու բողոքի ակցիաները

Հակակոռուպցիոն բյուրոյի կողմից օլիգարխ ճանաչված անձանց այլևս չի արգելվի ֆինանսավորել քաղաքական կուսակցություններն ու բողոքի ակցիաները։

Նման արգելք կար «Ապաօլիգարխիզացիայի մասին» օրենքի նախագծի առաջին տարբերակում։ Վերանայված տարբերակում Վենետիկի հանձնաժողովի առաջարկությամբ այս արգելող նորմերը հանվել են։

Օրենքի նախագծում միակ արգելքը, որը վերաբերելու է օլիգարխ կոչվող անձանց, լինելու է նրանց մասնակցությունը սեփականաշնորհման գործընթացին։

Կոմիտեի նախագահ Անրի Օխանաշվիլիի խոսքերով, մի քանի հոդվածներ վերաբերում էին քաղաքական կուսակցությունների նախընտրական կամ այլ քարոզարշավների ու ցույցերի ֆինանսավորման արգելքին, որոնցում Վենետիկի հանձնաժողովը տեսավ իրավունքների խախտման հնարավոր ռիսկեր։

«Ըստ այդմ, մենք նախագծից ընդհանրապես հանեցինք նշված հարցը, այսինքն՝ եթե անձը հայտնի լինի որպես օլիգարխ, հնարավոր կլինի իրականացնել համապատասխան ֆինանսավորում, և այս ուղղությամբ սահմանափակումներ չեն լինի»,- ասել է Օխանաշվիլին։