Հակակոռուպցիոն բյուրոն մայիսի 21-ին կանցկացնի տեղեկատվական հանդիպում՝ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» ակտի վերաբերյալ
Հակակոռուպցիոն բյուրոյի նախաձեռնությամբ 2025 թվականի մայիսի 21-ին կկայանա տեղեկատվական հանդիպում՝ նվիրված «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքին։
Ինչպես նշված է հակակոռուպցիոն բյուրոյի տարածած հաղորդագրության մեջ, հանդիպման նպատակն է հանրությանը տեղեկացնել օրենքին առնչվող հարցերի վերաբերյալ։
«Տեղեկացնում ենք, որ Վրաստանի օրենքը՝ «Օտարերկրյա գործակալների գրանցման ակտը», ուժի մեջ կմտնի 2025 թվականի մայիսի 31-ին։
Հանրային իրավունքի իրավաբանական անձ հանդիսացող Հակակոռուպցիոն բյուրոյի նախաձեռնությամբ ընթացիկ տարվա մայիսի 21-ին կկայանա տեղեկատվական հանդիպում։ Հանդիպման նպատակն է հանրությանը տեղեկացնել օրենքի հետ կապված հարցերի վերաբերյալ։
Հանդիպմանը մասնակցելու համար հետաքրքրված անձինք պետք է մինչև 2025 թվականի մայիսի 8-ը լրացնեն գրանցման հայտը նշված հղումով։
Նույն հղումով հետաքրքրված անձինք կարող են ուղարկել հարցեր՝ կապված օրենքի հետ։
Տեղեկատվական հանդիպման մասին մանրամասն տեղեկությունը գրանցված մասնակիցներին կտրամադրվի մայիսի 13-ին», – նշված է հաղորդագրությունում։