Հակակորոնավիրուսային պատվաստանյութը ներկրվել է Սամեգրելո-Զեմո Սվանեթի
Հակակորոնավիրուսային «Աստրազենեկա» 3100 դեղաչափ պատվաստանյութ է ներկրվել Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջան:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են պետական լիազորի վարչությունում, տարածաշրջանի բոլոր քաղաքապետարաններում կլինեն պատվաստումների կետեր: Նրանց խոսքով, բժշկական 26 հաստատություն պատրաստակամություն է հայտնել:
Վաղը պատվաստումները կսկսվեն Զուգդիդիից: Պատվաստումները կիրականացվեն Զուգդիդիի «Էվեքս» կլինիկայում և «Էվեքս» ամբուլատորիայում: Շրջանի մասշտաբով կպատվաստվի այն բուժանձնակազմը, որը նախապես դիմում է լրացրել: