Հակագրոհն ընթանում է հաջողությամբ. Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում հայտարարում են, որ այս պահին ադրբեջանցի զինվորականները փորձում են գրավել Հայաստանի կողմից բռնազավթված ռազմավարական բարձունքները:
«Հարձակումը շարունակվում է երեք ուղղությամբ ՝ Տերտեր-Աղդամի, Ֆիզուլի-Ջոբրայիլի և Մուրովդատի լեռան ուղղությամբ», – ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Նրանց խոսքով, հակահարձակման գործողության ընթացքում օգտագործվում է հրետանի ու ավիացիա:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը ծայրաստիճան լարված է: Կողմերը հայտնում են ռազմական բախումների և զոհերի մասին:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր առավոտյան Հայաստանի կողմից իրականացվել է լայնածավալ հարձակում: Արդյունքում կան զոհեր, այդ թվում քաղաքացիական անձանց շրջանում: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, Ադրբեջանի բանակն անցել է հակահարձակման: Հայաստանում ասում են, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ զինվորականները խոցել են ադրբեջանական երկու ուղղաթիռ և անօդաչու թռչող սարք: Նրանց խոսքով, կրակոցների ձայնը լսվում էր նաև Ստեփանակերտում: Դրա հետ մեկտեղ, Հայաստանի կառավարությունը երկրում հայտարարել է արտակարգ դրություն: