Հաջորդ տարվա առաջին կեսը հայտարարել ենք մշակութային հիմնախնդիրների ուսումնասիրության տարի, իսկ մնացած տարին մշակույթի տարի. Բեքա Օդիշարիա
Հաջորդ տարվա առաջին կեսը հայտարարել ենք մշակութային հիմնախնդիրների ուսումնասիրության տարի, իսկ մնացած տարին մշակույթի տարի. Բեքա Օդիշարիա

Հաջորդ տարվա առաջին կեսը հայտարարել ենք մշակութային հիմնախնդիրների ուսումնասիրության տարի, իսկ մնացած տարին մշակույթի տարի,- նման նախաձեռնություն է հնչեցրել խորհրդարանի սփյուռքի և կովկասի ժողովուրդների հարցերով հանձնաժողովի նախագահը և կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի անդամ Բեքա Օդիշարիան:

Օդիշարիայի խոսքով, նա ողջունում է կառավարության մտադրությունը, որ մշակույթի նախարարությունը կրկին առանձնացվում է:

«Հիմա մենք պետք է ուսումնասիրենք վրացական մշակույթի մեջ կուտակված հիմնախնդիրները, որը կոչվում է գույքագրում, և միգուցե որոշ ժամանակ անց մտածենք և հայտարարենք հաջորդ տարվա առաջին կեսը որպես այդ խնդիրների ուսումնասիրման ժամանակաշրջան, իսկ մնացած տարին հայտարարենք որպես մշակույթի տարի»,- հայտարարել է Բեքա Օդիշարիան: