Հաջորդ տարի Սաուդյան Արաբիայում կբացվեն առաջին հանրային կինոթատրոնները
Հաջորդ տարի Սաուդյան Արաբիայում կբացվեն առաջին հանրային կինոթատրոնները

Հանրային կինոթատրոններն առաջին անգամ կսկսեն աշխատել Սաուդյան Արաբիայում հաջորդ տարվա սկզբից։ Այս մասին, ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, հայտարարել է թագավորության մշակույթի և տեղեկատվության հարցերով նախարար Ավադ բեն Սալեհ ալ-Ավադը։

«Մենք սպասում ենք, որ առաջին կինոթատրոնները կբացվեն 2018 թվականի մարտին»,-ասել է նա։

Ալ-Ավադը նաև նշել է, որ կինոթատրոններին լիցենզիաներ տրամադրելու գործընթացն արդեն սկսվել է։

Ֆիլմերի հանրային ցուցադրությունը Սաուդյան Արաբիայում արգելվել էր 1980-ական թվականներից։ Սաուդցի կրոնական գործիչները հանրային հավաքներն ու ժամանցային միջոցառումները համարում են «մեղքի տնկարան» և կոչ անում երիտասարդներին հրաժարվել նման վայրեր այցելելուց։ Նրանք նաև արգելում են սոցցանցերի օգտագործումը։