Հաջորդ տարի պետական հատվածում աշխատավարձը կավելանա մոտ 10 տոկոսով և դա միանվագ փոփոխություն չի լինի. Իրակլի Ղարիբաշվիլի
Հաջորդ տարի պետական հատվածում աշխատավարձը կավելանա մոտ 10 տոկոսով, և դա միանվագ փոփոխություն չի լինի,- այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վարչապետն ասել է, որ սա մեկանգամյա փոփոխություն չի լինելու և նշել, որ այն կավելանա նաև առաջիկա տարիներին։
Միևնույն ժամանակ, ըստ Իրակլի Ղարիբաշվիլիի, «չնայած համավարակին, 2022 թվականի բյուջեի նախագծում կապիտալ ծախսերը չեն կրճատվում»։
«2022 թվականի բյուջեի նախագծում կապիտալ ծախսերը կրճատված չեն։ Մենք նախատեսել ենք 5,9 մլրդ լարի, որը կազմում է ՀՆԱ-ի 9,1 տոկոսը։ Նշեմ նաև, որ ինչպես խոստացել էինք, հաջորդ տարի բյուջեով նախատեսվում է պետական հատվածում աշխատավարձերի բարձրացում մոտ 10%-ով և գնալով աճելու է, դա ոչ թե մեկանգամյա փոփոխություն է լինելու, այլ այն կավելանա նաև առաջիկա տարիներին»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։