Հաջորդ շաբաթ խորհրդարանի արտահերթ նիստում նախատեսվում է գլխավոր դատախազ ընտրել
Հաջորդ շաբաթ խորհրդարանի արտահերթ նիստում նախատեսվում է գլխավոր դատախազ ընտրել

 

Հաջորդ շաբաթ խորհրդարանի արտահերթ նիստում
նախատեսվում է գլխավոր դատախազ ընտրել:

Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի խորհրդարանը։

«Հաջորդ շաբաթ՝ հավանաբար հուլիսի 18-19-ը, տեղի կունենա խորհրդարանի արտահերթ նիստ։ Կոնկրետ ժամկետների մասին մենք ժամանակին կտեղեկացնենք խորհրդարանի անդամներին»,- Բյուրոյի նիստում ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Դատախազության խորհուրդը Գիորգի Գաբիթաշվիլիին ընտրել է որպես Վրաստանի գլխավոր դատախազության թեկնածու և ներկայացրել խորհրդարանի ընտրությանը։ Բյուրոն հարցը փոխանցեց Իրավական հարցերի հանձնաժողովի քննարկմանը: