Մինչև հաջորդ ընտրությունները, 2020 թվականը ավարտը Արդարադատության տներ կբացվեն Բոլնիսիում, Ծղալտուբոյում, Սամտրեդիայում, Քարելիում, Զեստափոնիում, Խաշուրիում և Ախմետայում,- այս մասին հայտարարել է Արդարադատության նախարարի թեկնածու Թեա Ծուլուկիանին՝ խորհրդարանում միավորված կոմիտեների նիստին:
«Մենք, փաստացի, մինչև 2020 թվականի ընտրությունները կասենք, որ Արդարադատության տարածքային ծառայություններում ավարտվել է խորհրդային ենթակառուցվածքը և Վրաստանում կլինի եվրոպական տիպի ենթակառուցվածք»,- հայտարարել է Ծուլուկիանին:
Նրա խոսքով, Արդարադատության գերատեսչությունը Սերբիա է արտահանել Հանրային կենտրոնի հայեցակարգը:
«Մենք Սերբիա արտահանեցինք մեր հանրային կենտրոնի հայեցակարգը և Սերբիայի ավաններից մեկում հաջորդ շաբաթ մենք կբացենք հենց վրացական մոդելի հանրային կենտրոն»,- հայտարարել է Թեա Ծուլուկիանին կոմիտեների միավորված նիստին, որտեղ նրան լսել են կառավարության նորացված կազմին վստահություն հայտնելու շրջանակներում: