ՀԱՀ-ում ցուցարարներն ավերել են ռասիստական սկանդալի կենտրոնում հայտնված H&M-ի խանութները

Հարավաֆրիկյան Հանրապետությունում ցուցարարները ավերել են H&M ապրանքանիշի խանութները՝ ռասիզմի հետ կապված սկանդալի պատճառով:

Տեղական հեռուստաալիքի փոխանցմամբ, խոսքը Յոհանեսբուրգում և Պրետորիայում գտնվող խանութների մասին է: Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ ներխուժում խանութներ, ավերում են ցուցափեղկերը, մանեկենները և հագուստի կախիչները:

«Տնտեսական ազատության մարտիկներ» շարժման ղեկավարներից մեկը ողջունել է այն մարդկանց գործողությունները, որոնք «ֆիզիկական դիմադրություն են ցույց տվել ռասիզմին»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հանրահայտ արտադրողը լուսանկար էր հրապարակել մանկական հավաքածուի գովազդից, որում սևամորթ տղան «Ջունգլիների ամենազիլ կապիկը» գրությամբ վերնաշապիկ էր հագած: