Հաղորդում են, որ փախել եմ Ուկրաինայից, Կիևից, գրասենյակից, տեղում եմ, ոչ ոք չի փախել ոչ մի տեղ. Վոլոդիմիր Զելենսկի

11:36, 05.03.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է, որ գտնվում է Կիևում՝ աշխատանքի վայրում։

Զելենսկու հետ տեսանյութում Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավար Անդրեյ Էրմակն է։

«Խոսակցություններ կան, որ ես փախել եմ Ուկրաինայից, Կիևից, գրասենյակից։ Ինչպես տեսնում եք, ես այստեղ եմ, Անդրեյ Բորիսովիչը այստեղ է։ Ոչ ոք ոչ մի տեղ չի փախել։ Մենք աշխատում ենք, սիրում ենք վազք, բայց հիմա դրա ժամանակը չէ»,- տեսանյութում ասել է Վլադիմիր Զելենսկին։

Ավելի վաղ նախագահի աշխատակազմի ավագ խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ուկրաինական լրատվամիջոցներին մեկնաբանել էր, որ Վլադիմիր Զելենսկին մնում է Կիևում, և որ այն տեղեկությունը, որ նա լքել է մայրաքաղաքը, հերթական սուտ պատմությունն է։

Նմանատիպ