Հաղորդակցությունների հանձնաժողովն սկսել է համացանցի որակի հսկողության նախագիծը և գործարկել հատուկ կայքէջ
Հաղորդակցությունների ազգային հանձնաժողովը սպառողների շահերի պաշտպանության նպատակով, գործարկել է որակի հսկողության մեխնիզմը:
Հաղորդակցությունների հանձնաժողովի տեղեկությամբ, ով դժվարանում է ֆիլմեր դիտել և ներբեռնել, առցանց խաղալ և դժգոհ է համացանցի որակից, www.sheamotsme.ge կայքէջը հենց նրա համար է:
«Նշված վեբ-հարթակի միջոցով արդեն այսօր, ցանկացած բաժանորդ հնարավորություն ունի չափել ֆիքսված ինտերնետի արագությունը և որակը, ստուգել որքանով է համապատասխանում մատակարարված համացանցի որակը իր և պրովայդեր ընկերության միջև կնքված պայմանագրով հաշվի առնված պայմաններին: Խախտում գրանցելու դեպքում, որակյալ համացանց սպասարկելու նպատակով, հանձնաժովը մատակարարող ընկերությունների նկատմամբ կձեռնարկի օրենքով սահմանված միջոցներ»,- հայտարարում են Հաղորդակցությունների հանձնաժողովում:
Գերատեսչության տեղեկությամբ, համացանցի որակն ստուգելու համար անհրաժեշտ է.
· այցելել www.sheamotsme.ge կայքէջ
· նախքան ստուգելը ուշադիր ծանոթանալ հրահանգին
· սարքավորումը, որի միջոցով չափում են համացանցի որակը, համացանցին միացնելալ լարով, և ոչ թե Wifi-ի միջոցով
· ստուգման մեկնարկի և ընթացքի ժամանակ, օպերացիոն համակարգում այլ հավելված չբացել
· նշված դաշտում պարտադիր լրացնել Ձեր և Ձեր ինտերնետ-պրովայդերի տվյալները
· չափելու ժամանակ խախտում գրանցելու դեպքում, համակարգը կտա հնարավորություն՝ ավտոմատ ռեժիմում լրացնել բողոքի ձևը և ուղարկել հաղորդակցությունների հանձնաժողով
· որպեսզի Ձեր բողոքը լինի լիարժեք, անհրաժեշտ է առավելագույն ճշգրտությամբ հետևել հրահանգին
· կանոններին անհրաժեշտ է հետևել ճշգրիտ տվյալներ ստանալու համար, հակառակ դեպքում՝ Ձեր բողոքը կչեղարկվի: