Հաղորդակցությունների հանձնաժողովը «Մագթիկոմիին» կոչ է անում «Մագթի ֆիքսի» բաժանորդներին ապահովել այլընտրանքային ծառայություն
Հաղորդակցությունների հանձնաժողովը տեղեկություն է տարածում «Մագթիկոմիի» համար հունիսի 17-ից CDMA լիցենզիայի ժամկետը անցնելու առնչությամբ: Լիցենզիայի ժամկետն անցնելուց հետ ընկերությունը այլևս չի կարողանա «Մագթի ֆիքսի» բաժանորդներին սպասարկել ծառայությամբ:
Հաղորդակցությունների հանձնաժողովը հայտարարում է, որ բաժանորդների շահերից ելնելով ավելի քան երկու ամիս է լիցենզիայի ժամկետը երկարաձգելու համար ընկերությանն առաջարկում է տարբեր ելքեր և պատրաստ է գնալ մի շարք զիջումների, սակայն գերատեսչության տեղեկությամբ, «Մագթիկոմին» հանձնաժողովի կողմից առաջարկված բոլոր հնարավոր ելքերից հրաժարվել է:
«Որպեսզի որևէ մարդ չտուժի և չսահմանափակվի նրա հաղորդակցական ծառայություն ստանալը, նրանք պետք է կապ հաստատեն «Մագթիկոմի» հետ և պահանջեն այլընտանքային ծառայությամբ ապահովում»,- ասվում է Հաղորդակցությունների հանձնաժողովի կողմից տարածած տեղեկությունում: