Հաղորդակցությունների հանձնաժողովը բաժանորդների համար կգործարկի համացանցի որակի չափման մեխանիզմ
Ֆիքսված ինտերնետի շուկայում ծանր իրավիճակ է, սպառողներին մատակարարվում է ցածր որակի ինտերնետ և գները ոչ համապատասխան են,- այս հայտարարոթյունն արել է հաղորդակցությունների ազգային հանձնաժողովի նախագահ Կախա Բեքաուրին՝ հանձնաժողովի այսօրվա նիստին, որտեղ հաղորդակցությունների ազգային հանձնաժողովը անցկացրել ինտերնետ ծառայության մատակարարման որակի սահմանման և ստուգման կանոնների հաստատման շուրջ բանավոր լսում:
Հանձնաժողովի նախագահի հայտարարությամբ, այն բանից հետո, երբ կգործարկվի ինտերնետի որակի վերահսկման մեխանիզմը, որևէ բաժանորդ չի լինի դժգոհ և հենց դա է հանձնաժողովը նպատակը և առաջադրանքը:
Կարևոր է, որ համակարգի գործարկումից հետո, հանձնաժողովը 24-ժամյա ռեժիմում ուսումնասիրելու է գործընթացը և բաժանորդնների շահերը լիովին կլինեն պաշտպանված: Հանձնաժողովի նախագահի հայտարարությամբ, համակարգի գործարկման արդյունքում, բաժանորդը անհրաժեշտություն չի ունենա հանձնաժողովին դիմել բողոքով, սակայն ցանկության դեպքում կունենա դրա իրավունքը: