Հաղորդակցությունների ազգային հանձնաժողովը կսկսի ուսումնասիրել մանրածախ շուկան. Կախա Բեքաուրի
Եթե ընկերությունները չդադարեցնեն թանկացումը, ապա մենք կսկսենք ուսումնասիրել մանրածախ շուկան,- այս մասին հայտարարել է Հաղորդակցությունների հանձնաժողովի նախագահ Կախա Բեքաուրին՝ Առաջին ալիքի «Մոամբե – օրվա թեմա» հաղորդման շրջանակներում:
Նրա խոսքով, Հաղորդակցությունների ազգային հանձնաժողովը վերջին երկու տարվա ընթացքում ակտիվ աշխատել է, հիմնականում կենտրոնացած էր մեծածախ շուկայի վրա և 2019 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ մեծածախ շուկայի ազատականացման մասին մի քանի կանոնակարգ:
«Ազատ շուկան դարձել է առավել լիբերալ, միջին և փոքր օպերատորները կարող են ստանալ ցանկացած մեծածախ ծառայություն»,- հայտարարել է Բեքաուրին: