Հաղորդակցության հանձնաժողովի մեդիա ակադեմիայում լրագրողների համար անցկացվեց սեմինար՝ «Ինչպես գտնել գլխավոր հերոսին»
Հաղորդակցության հանձնաժողովի Մեդիա ակադեմիայում տեղի ունեցավ սեմինար լրագրողների համար՝ «Ինչպե՞ս գտնել գլխավոր հերոսին»։ Սեմինարը վարում էր դրամատուրգ Բասա Ջանիկաշվիլին, ով մասնակիցների հետ կիսվեց դրամատուրգիայի մասին սեփական փորձով։
Երկօրյա հանդիպումը, տեսական մասի հետ մեկտեղ, ներառում էր նաև գործնական առաջադրանքներ, որոնց շրջանակներում լրագրողները սովորեցին, թե ինչպես կարելի է լուրը վերածել պատմության, այն բացել տարբեր տեսանկյուններից և քննադատորեն վերլուծել մեթոդները։ Սրան զուգահեռ տեղեկություններ են ստացել այն իրադարձությունների մասին, որոնք տեսանելի չեն, բայց առանց որոնց հնարավոր չէ ամբողջական պատկերացում կազմել։
Սեմինարի ավարտին Մեդիա ակադեմիան մասնակիցներին հանձնեց համապատասխան վկայականներ։
Տեղեկությունը տարածում է Հաղորդակցության հանձնաժողովի մամուլի ծառայությունը։