Հաագայի դատարանն այսօր որոշում կկայացնի Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցի վերաբերյալ

10:23, 26.01.2024

Հաագայի դատարանն այսօր որոշում կկայացնի Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցի վերաբերյալ։ Որոշումը կկայացնի 17 դատավորներից բաղկացած կոլեգիան։

Հայցը պահանջում է արտակարգ միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ։

Հարավային Աֆրիկայի կողմից պահանջվող միջոցների թվում է Իսրայելի կողմից ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը։

Դատարանի այսօրվա որոշումը չի անդրադառնում գործում առկա հիմնական պնդումին՝ արդյոք Գազայում ցեղասպանություն է տեղի ունեցել։

Միաժամանակ իսրայելական կողմը խնդրում է դատարանին ուղղակիորեն մերժել գործը։ Երկրի կառավարության խոսնակը նշել է, որ իրենք սպասում են, որ դատարանը չեղարկի «կեղծ մեղադրանքները»։

Հաագայի դատարանը հունվարի 11-ին սկսել է Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցի լսումը:

Նմանատիպ