Հաագայի դատարանը Սերգեյ Շոյգուի և Վալերի Գերասիմովի ձերբակալության օրդեր է տվել
Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուի և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի ձերբակալության օրդեր է տվել։
Շոյգուի և Գերասիմովի նկատմամբ ուկրաինական միջամտության ընթացքում կատարված հանցագործությունների համար տրվել են ձերբակալման օրդեր։
Ինչպես պարզել են Հաագայի դատարանի դատավորները, հիմնավոր կասկած կա, որ Շոյգուն և Գերասիմովը պատասխանատու են ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքի վրա ռուս զինվորականների կողմից առնվազն 2022 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2023 թվականի մարտի 9-ն ընկած ժամանակահատվածում իրականացված հարձակումների համար։ Դատարանի տվյալներով՝ նշված ժամանակահատվածում Ռուսաստանի զինված ուժերի կողմից բազմաթիվ հարվածներ են հասցվել Ուկրաինայի տարբեր շրջանների բազմաթիվ էլեկտրակայանների ու ենթակայանների։