Հաագայի դատարանը Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիին դատապարտեց 25 տարվա ազատազրկման

16:48, 16.09.2026

Հաագայի դատարանը Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիին դատապարտել է 25 տարվա ազատազրկման։ Կոսովոյի նախկին առաջնորդին մեղադրանք է առաջադրվել պատերազմական հանցագործությունների չորս դրվագով։

Կոսովոյի մասնագիտացված պալատները Հաշիմ Թաչիին մեղավոր են ճանաչել սպանության, խոշտանգումների, վատ վերաբերմունքի և կամայական կալանքի մեջ։

Նախագահող դատավոր Չարլզ Սմիթը նշել է, որ Թաչին օգտագործել է իր դիրքը, ղեկավարությունը, հեղինակությունը և կարգավիճակը՝ հանցագործություններ հրահրելու համար, այդ թվում՝ քաղաքական հակառակորդների և քաղաքացիական անձանց վրա հարձակումներ կատարելու համար, որոնց համարում էին համագործակցողներ և դավաճաններ։

Դատավճիռը կայացվել է Կոսովոյի ազատագրական բանակի չորս նախկին առաջնորդների՝ Աջիի, Յակուպ Կրասնիկի, Ռեջեփ Սելիմի և Կադրի Վեսելի երեք տարվա դատավարությունից հետո։

Մեղադրանքը պահանջել էր 45 տարվա ազատազրկում նրանցից յուրաքանչյուրի համար։ Չորսն էլ իրենց մեղավոր չեն ճանաչել։ Կրասնիկը դատապարտվել է 25 տարվա, Սելիմը՝ 13 տարվա, իսկ Վեսելը՝ 18 տարվա։

58-ամյա քաղաքական գործիչը, որը յոթ տարուց ավելի զբաղեցրել է վարչապետի, ապա երկու տարի՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնները, 2008 թվականին Կոսովոյի անկախության հռչակումից հետո ժողովրդականության աճ է գրանցել։ Սպիտակ տուն կատարած այցի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը նրան անվանել է «Կոսովոյի Ջորջ Վաշինգտոն»։ Սակայն նրա հեղինակությունը խաթարվել է Եվրոպայի խորհրդի 2010 թվականի զեկույցով, որը բացահայտում էր կազմակերպված հանցագործության հետ կապերը և պատերազմի ընթացքում և անմիջապես հետո կատարված լուրջ խախտումները։

Նմանատիպ