Հաագայի դատարանը չունի մանդատ, հետաքննել, թե ով է սկսել պատերազմը. Կաուպո Կանդ
Ով է սկսել պատերազմը, մենք չունենք մանդատ, հետաքննել այս հարցը,- այս մասին հայտարարել է Վրաստանում Հաագայյի դատարանի ներկայացուցչության ղեկավար Կաուպո Կանդը՝ Առաջին ալիքի «Նախագահական ընտրություններ 2018» հաղորդմանը հյուրընկալվելիս:
«Վրաստանի իրավիճակում մենք մենք աշխատում ենք միայն հավանական գործած պատերազմի և մարդկության դեմ իրականացված հանցանքների շուրջ: Եթե միջազգային քրեական դատարանի մանդատին նայենք, կտեսնենք, որ մենք չունենք մանդատ, հետաքննել այս կամ այն երկրի, խմբավորման գործողությունը: Հաագայի դատարանի մանդատը տարածվում է հանցանքի վրա: Հաագայի դատարանի քննչական մանդատի գլխավոր առարկան է հանցանքի համար անհատական պատասխանատվությունը: Ավելին, հետաքննում ենք ամենածանր հանցանքները, որոնք առաջացրել են միջազգային հանրության վրդովմունքը»,- հայտարարել է Կաուպո Կանդը:
Նրա խոսքով, հետաքննությունը վերաբերում է այն մարդկանց, որոնք պատասխանատու են: