Հրդեհ հատուկ գործողության տարածքում. Տեսանյութ

Գաբրիել Սալոսի փողոցից, որտեղ ուշ գիշերվանից ընթանում է հատուկ գործողություն, ականատեսները տարածել են տեսանյութ, որտեղ երևում է թե ինչպես  են  այրվում բնակարանները, որտեղ տարածված լրատվությամբ թաքնվում են ահաբեկչության մեջ կասկածվող անձինք:

Posted by Daiana Chopliani on 2017 წლის 21 ნოემბერი, სამშაბათი

 

Նշենք, որ մի քանի րոպե առաջ չճշտված տվյալներով  դեպքի վայրից հիվանդանոց են տեղափոխել վիրավորի,- այս մասին դեպքի վայրից փոխանցում է առաջին ալիքի լրագրողը:

Տեղում մոբիլիզացված են նաև հրշեջ ծառայության բրիգադները:

Գաբրիել Սալոսի փողոցի վրա հատուկ գործողությունը իրականացնում են պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական դեպարտամենտի աշխատակիցները:

Իրավապահների լրատվությամբ, անձինք ում ձերբակալության համար ընթանում էր հատուկ գործողություն կրակ են բացել հատուկ ջոկատայինների ուղղությամբ: