Հռոմի պապ Ֆրանցիսկը խնդրում է ներողամիտ լինել օրինախախտ վարորդների նկատմամբ
Հռոմի պապ Ֆրանցիսկը խնդրում է ներողամիտ լինել օրինախախտ վարորդների նկատմամբ

Հռոմի պապ Ֆրանցիսկը խնդրում է ներողամիտ լինել օրինախախտ վարորդների նկատմամբ: Հռոմի պապը պարեկային ոստիկանության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վերջին ժամանակներում փողոցները վեր են ածվել Ֆորմուլա 1-ի մրցաշարի, սակայն Պապը կոչ է արել ոստիկաններին ներողամիտ լինել վարորդների նկատմամբ: Նրա խոսքերով իրավապահները պետք է պարզեն, թե ինչու է վարորդը խախտել կանոնները:

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը միևնույն ժամանակ քննադատել է այն վարորդներին, ովքեր երթևեկելու ժամանակ զրուցում են բջջային հեռախոսով: