Հուլիսի 1-ից մրգի հյութի պիտակի վրա պարունակության նշումը դառնում է պարտադիր
Վրաստանի կառավարությունը ընդունել է «Մրգի հյութի և մարդու սպառմանն անհրաժեշտ այլ ապրանքների մասին» տեխնիկական կանոնակարգ:
Տեղեկությունն այս մասին տարածում է գյուղատնտեսության նախարարությունը:
Գերատեսչության տեղեկությամբ, կանոնակարգը գյուղատնտեսության նախարարության կողմից մշակվել է Եվրահանձնաժողովի պարտականության և CODEX ALIMENTARIUS-ի պահանջի համապատասխան:
Կանոնակարգը կազմում է պահանջներ նաև նշված ապրանքների շուկայում տեղակայման պայմանների մասին:
«Օրինակ, կանոնակարգի համաձայն, եթե մրգի նեկտարում շաքար գոյություն ունի բնական ձևով, պիտակի վրա պետք է լինի տեղեկություն. «Առանց շաքարի» կամ «Առանց շաքարի փոխարինիչի» կամ «Շաքարի բնական պարունակությամբ», մրգի հյութի պիտակի «Մաքուր» կամ «100%-անոց» տերմինները հնարավոր կլինի կիրառել միայն այն դեպքում, եթե մրգի հյութը չի պարունակում ոչ մի տիպի հավելանյութ և բաղադրիչ, այդ թվում ասկորբինաթթու և ներկայացված է միայն մրգի հյութով և այլն»,- ասվում է գյուղատնտեսության նախարարության տարածած հայտարարությունում:
Նշված որոշումը ուժի մեջ կմտնի 2018 թվականի հուլիսի 1-ից: