Հետաքննությունը պետք է պատասխան տա բոլոր հարցերին, որոնք առաջացել են հատուկ գործողության կապակցությամբ. Նանուաշվիլի
Հետաքննությունը պետք է պատասխան տա բոլոր հարցերին, որոնք առաջացել են Գաբրիել Սալոսի փողոցում տեղի ունեցած հատուկ գործողության կապակցությամբ,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ժողովրդական պաշտպան ՈՒչա Նանուաշվիլին:
Ժողովրդական պաշտպանը հույս է հայտնել, որ համապատասխան մարմինները հասարակությանը կտրամադրեն մանրամասն լրատվություն:
«Չատաևին ահաբեկչության մեջ մեղադրել են վերջին երկու տարում, մինչ այդ լրատվություն գոյություն չուներ կամ փաստ, որ նա կապ է ունեցել ահաբեկչության հետ: Ասեմ ավելին, նրան մի քանի անգամ պաշտպանել է նաև մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարանը, այդ թվում Ավստրիայի իշխանությունները նրան շնորհել էին փախստականի կարգավիճակ»,-նշել է Նանուաշվիլին:
Ինչ վերաբերում է իշխանությունների քաղաքական պատասխանատվության հարցին, Նանուաշվիլիի խոսքերով այս հարցը նման է Մուխթարլիի առևանգման գործին:
Հեղինակ -
Edgar Barsegyan