«Հեպատիտ Ցե»-ի վերացման ծրագիրը աշխարհում ճանաչվել է առաջատար նախագծերից մեկը
Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն «Ռեդիսոն» հյուրանոցում ներկա է Հեպատիտ Ցեի վերացման ծրագրի միջազգային խորհրդականների խմբի հանդիպմանը:
Դավիթ Սերգեենկոն խոսել է Հեպատիտ Ցե հիվդանդության վերացման ուղղությամբ Վրաստանում իրականացվող ծրագրերի մասին և նշել, որ միջազգային գնահատականով նախագիծը ճանաչվել է աշխարհում առաջատար նախագծերից մեկը այս հիվանդության դեմ պայքարի առումով:
Նրա խոսքով ավելի քան 40 հազար մարդ, գրեթե մեկ երրորդը, ում անհրաժեշտ էր բուժում, արդեն անցել է այս կուրսը: