Հայտնի է դարձել «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթի հաղթողը (լուսանկարներ, տեսանյութ)

Ամերիկյան Լաս Վեգաս քաղաքի Planet Hollywood Resort & Casino խաղատանը կայացել է «Միսս տիեզերք-2017» գեղեցկության մրցույթի եզրափակիչը, որի ժամանակ հայտնի է դարձել հաղթողը:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, բաղձալի կոչմանն ու գեղեցկուհու թագին է արժանացել Հարավաֆրիկյան Հանրապետության 22-ամյա ներկայացուցիչ Դեմի Լի Նել Պիտերսը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Նել Պիտերսն ինքնապաշտպանության գծով մարզիչ է, իսկ վերջերս էլ ավարտել է համալսարանը՝ մասնագիտանալով մենեջմենթի ոլորտում:

Ինչ վերաբերում է լավագույն եռյակին, ապա 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են Կոլումբիայի և Յամայկայի ներկայացուցիչները՝ համապատասխանաբար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացել էր «Միսս աշխարհ-2017» գեղեցկության մրցույթը, որում հաղթել է Հնդկաստանի ներկայացուցիչ մոդել Մանուշի Չհիլարը:

 

Miss South Africa Demi-Leigh Nel-Peters is crowned the 2017 Miss Universe following the conclusion of the pageant at The Axis at the Planet Hollywood Hotel and Casino in Las Vegas

Miss South Africa Demi-Leigh Nel-Peters competes at the Miss Universe pageant Sunday, Nov. 26, 2017, in Las Vegas. (AP Photo/John Locher)

Other contestants congratulate Miss South Africa Demi-Leigh Nel-Peters (center) after she was named 2017 Miss Universe

From left, final five finalists Miss Colombia Laura Gonzalez, Miss Jamaica Davina Bennett, Miss Thailand Maria Poonlertlarp, Miss Venezuela Keysi Sayago and Miss South Africa Demi-Leigh Nel-Peters wait to hear the final winner

Contestants stand on stage at the Miss Universe pageant Sunday in Las Vegas