Հուսանք, որ 2020 թվականի համար Վրաստանում ամբողջությամբ կվերանա «Հեպատիտ Ցե»-ն
Հուսանք, որ 2020 թվականի համար Վրաստանում ամբողջությամբ կվերանա «Հեպատիտ Ցե»-ն

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Յան Քելլին դրական է գնահատում Վրաստանի «Հեպատիտ Ցե»-ի վերացման ծրագիրը: Նրա խոսքով, նման մեծ ջանքերը անհնար կլիներ առանց Վրաստանի կառավարության մեծ ներդրման:

«Մենք դրական ենք նայել այս ծրագրին, դրա իրականացմանը և հույս ունենք, որ 2020 թվականի համար իրոք կլինի այնպիսի արդյունք, որի ծրագրի նպատակն է և Վրաստանում ամբողջությամբ կվերանա «Հեպատիտ Ցե»-ն:

Ինչ վերաբերում է մարտահրավերներին, որպեսզի հիվանդությունը բուժվի, անհրաժեշտ է պարզել մարդը այդ հիվանդության կրողն է, թե՞ ոչ: Դրա հետ կապված գոյություն ունի որոշակի սթիգմա  և երբեմն ժողովուրդը տատանվում է, հանձնել, թե՞ ոչ նշված անալիզը: Մենք հավատում ենք, որ  նոր ծրագրով, նոր դեղամիջոցներով հնարավոր կլինի բուժել «Հեպատիտ Ցե»-ն և այն վերացնել»,- հայտարարել է Քելլին:

 

Թողնել մեկնաբանություն