Գիուլի Ալասանիա. Ցավում եմ, որ որդիս նկատի չունեցավ Դավիթ Աղմաշենեբելու, Իլիա Ճավճավաձեի, Զվիադ Գամսախուրդիայի, Կոստավայի օրինակները, խիզախեց, եկավ ու հանձնվեց դահիճներին
Վրաստանի նախկին նախագահի՝ Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան, դատավճիռներից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է.
Ցավում եմ, որ որդիս նկատի չունեցավ Դավիթ Աղմաշենեբելու, Իլիա Ճավճավաձեի, Զվիադ Գամսախուրդիայի, Կոստավայի օրինակները, խիզախեց, եկավ ու հանձնվեց դահիճներին։
Պետական սահմանն ապօրինի հատելու գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ դատավճիռների համակցմամբ պատժի վերջնական ժամկետը սահմանվել է 12 տարի 6 ամիս։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին։
Բացի այդ, Թբիլիսիի քաղաքային դատարանը մարտի 12-ին պետական բյուջեի խոշոր չափի գումարների վատնման գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտել է 9 տարվա ազատազրկման։