Գյուղի զարգացման ծրագրի աջակցությամբ Դեդոփլիսծղարոյում կազմակերպվել են զբոսաշրջային ենթակառուցվածքներ
Գյուղի զարգացման ծրագրի աջակցությամբ «Էկո Վիլաջիո» ընկերությունը կազմակերպել է զբոսաշրջային տարածք Դեդոփլիսծղարոյի մունիցիպալիտետի Միրզաանի գյուղում։
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության համաձայն՝ հյուրանոցը ներառում է 10 փայտե քոթեջներ, որոնց կազմակերպման համար ներդրումների գումարը կազմել է ավելի քան 225,000 լարի, այդ թվում՝ գյուղի զարգացման ծրագրի համաֆինանսավորումը՝ 170,000։ լարի: Հյուրանոցում աշխատում է 13 տեղացի։
«Ծրագրի աջակցությամբ Վրաստանում նորաբաց հյուրանոցը ուսումնասիրել են Եվրոպական միության ներկայացուցչության գյուղական զարգացման, քաղաքացիական անվտանգության և ճգնաժամային կառավարման ծրագրերի մենեջեր Քեթևան Խուցիշվիլին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մենեջեր Նոդար Կերեսելիձեն։
Գյուղերի զարգացման ծրագրով ֆինանսավորվել է 76 ծրագիր՝ 10,9 մլն լարի ներդրումային արժեքով, այդ թվում համաֆինանսավորումը գերազանցում է 7,6 մլն լարին։
«Գյուղական զարգացման ծրագիրն» իրականացվում է Քեդայի, Խուլոյի, Բորջոմիի, Ախալքալաքիի, Թեթրիծղարոյի, Ղազբեգիի, Լագոդեխիի և Դեդոփլիսծղարոյի մունիցիպալիտետներում»,- նշվում է նախարարության տեղեկատվության մեջ։