Գյուղի զարգացման գործակալության ներկայացուցիչ. Ակնկալվում է, որ այս սեզոնին պնդուկի քանակն ավելի շատ կլինի, իսկ որակը՝ բարձր, հետևաբար կունենանք գյուղացիների համար ընդունելի գներ
Պնդուկը որակի բարձրացմանը զուգընթաց կթանկանա, ներկայումս շուկա է հասցվում ժամանակից շուտ հավաքված բերքը,- ասաց Գյուղի զարգացման գործակալության շրջանների հետ կապերի բաժնի ղեկավար Լաշա Շալամբերիձեն։
«Այսօրվա գներն իրականում վերջնական չեն, քանի որ հավաքման գործընթացը դեռ շարունակվում է։ Վաճառքի բերված տխիլը անորակ է, այսինքն՝ ավելի վաղ թափված տխիլ է, բնականաբար, որակյալ չի լինի։ Ուզում եմ հորդորել բնակչությանը նախ չորացնել տխիլը, ապա ուղղակիորեն հանձնել ձեռնարկություններին, քանի որ ձեռնարկությունները որակյալ պնդուկի կարիք ունեն։ Մեր ակնկալիքն այն է, որ այս սեզոնին պնդուկի քանակն ավելի շատ լինի, իսկ որակը՝ բարձր, և, համապատասխանաբար, կունենանք ընդունելի գներ մեր ֆերմերների համար»,- ասաց Լաշա Շալամբերիձեն։
Նրա պարզաբանմամբ՝ պնդուկի պետական խթանման ծրագրում ընդգրկված է եղել ավելի քան 90 հազար ֆերմեր, որոնք հեկտարից ստացել են 500 միավոր, ապա կանխիկացրել թունաքիմիկատների ու պարարտանյութերի գյուղատնտեսական խանութներում։ Լաշա Շալամբերիձեի խոսքով, պետական ծրագիրը ֆերմերներին հնարավորություն է տվել անվճար ստանալ պնդուկի խնամքի համար անհրաժեշտ բոլոր միջոցները։
Տեղեկությունը տարածում է բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։