Գյուղական զարգացման գործակալության տվյալներով՝ այսօրվանից քաղաքացիները կարող են դիմել Գյուղական զարգացման գործակալություն՝ մինչև 20000 լարի, ինչպես նաև 20 000-ից 100 000 լարիի սարքավորումների համաֆինանսավորման համար։
Ծրագրի շրջանակներում շահառուները կարող են ձեռք բերել պետության կողմից համաֆինանսավորվող սարքավորումներ: Ինչ վերաբերում է ծրագրի պայմաններին, պետական համաֆինանսավորումը տատանվում է 30-35 տոկոսի սահմաններում։ Մնացած գումարը պետք է ներկայացնի շահառուն։
Ծրագիրն իրականացվում է Վրաստանի բոլոր մունիցիպալիտետներում և ինքնակառավարվող քաղաքներում և ծրագրի բյուջեն կազմում է 50 000 000 լարի։
Գյուղատնտեսության մեքենայացման համաֆինանսավորման պետական ծրագրում 2021 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ ստացվել է 3391 հայտ։ Մինչև 20000 լարի՝ սարքավորումների համաֆինանսավորման պահանջով կատարվել է 982 հայտ։ 20000-ից մինչեւ 100000 լարիի սարքավորումների համաֆինանսավորման 2004 հայտ է ներկայացվել։ 100 000 լարի և ավելի արժողությամբ սարքավորումներով համաֆինանսավորման 405 հայտ է ներկայացվել։
Հիշեցնենք, որ գործակալությունը մեքենայացման ծրագրի շրջանակներում վաճառում է նաև պետական մեխանիզատորին պատկանող օգտագործված սարքավորումները։ Պետության նպատակն է մի քանի տարում առկա սարքավորումները փոխանցել մասնավոր հատվածին։