Գյուղատնտեսական ցանքատարածություններն այրելու համար յուրաքանչյուր հեկտարի համար տուգանքը ֆիզիկական անձանց համար կկազմի 1000 լարի, իսկ իրավաբանական անձանց համար՝ 2000 լարի
Գյուղատնտեսական ցանքատարածություններն այրելու համար յուրաքանչյուր հեկտարի համար տուգանքը ֆիզիկական անձանց համար կկազմի 1000 լարի, իսկ իրավաբանական անձանց համար՝ 2000 լարի

Կառավարության այսօրվա նիստում կառավարության անդամները քննարկել են օրենքի նախագիծը, ըստ որի՝ խիստ տուգանք է սահմանվելու գյուղատնտեսական տարածքներ այրելու համար։

Կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ օրենքի նախագծով նոր վարչական տուգանք է սահմանվում հողամասում հացահատիկային բույսերը (ներառյալ դրանց գագաթները) հրդեհելու համար՝ 1000 լարի ֆիզիկական և 2000 լարի իրավաբանական անձանց համար։

«Օրենքի նախագիծը պատրաստվել է բերքահավաքից հետո գյուղատնտեսական ցանքատարածությունները հրկիզելու համատարած վնասակար պրակտիկայի պատճառով, որը մեծ վնաս է հասցնում հողին ու շրջակա միջավայրին։ Բացի այդ, մեծ է հրդեհի տարածման հավանականությունը մոտակա հողատարածքներ, դաշտեր, անտառներ կամ բնակավայրեր։

Կառավարության նիստում ընդունվել է «Վրաստանի մունիցիպալիտետներում (բացառությամբ ինքնակառավարվող քաղաքների) կանաչ բույսերի ընտրության, տնկման և խնամքի պայմանների մասին» որոշման նախագիծը։ Նոր նախագծի համաձայն՝ քաղաքային միջավայրում կստեղծվեն հանգստի գոտիներ, որոնք կնպաստեն բնակչության առողջության, բարեկեցության և կյանքի որակի բարելավմանը։

Այս ծրագրի նպատակն է նպաստել քաղաքապետարաններում քաղաքային տարածքների կանաչապատման միասնական և պատշաճ համակարգի ներդրմանը` հաշվի առնելով կանաչ բույսերի ընտրության, տնկման և պահպանման պայմանները», – տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։