Գյուղատնտեսական աշխատանքների համար, որոշ ժամանակահատվածում, քաղաքացիները հնարավորություն կունենան մեքենայով տեղափոխվել
Գյուղատնտեսական աշխատանքների համար, որոշ ժամանակահատվածում, քաղաքացիները հնարավորություն կունենան մեքենայով տեղափոխվել

Համաձայն համակարգող խորհրդի որոշման, գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելու համար քաղաքացիները, որոշ ժամանակաշրջանում, հնարավորություն կունենան մեքենայով տեղափոխվել:

Այդ մասին համակարգման խորհրդի նիստից հետո հայտարարել է Վարչապետի խոսնակ Իրակլի Չիկովանին:

«Որոշում է կայացվել, որպեսզի մեր համաքաղաքացիների համար չառաջանա խնդիր գյուղատնտեսական արտադրանքի առումով, հնարավորություն տանք առավոտյան գնան իրենգ աշխատանքի և երեկոյան վերադառնան: Այս սահմանափակումն այսպիսին է՝ նրանք կկարողանան առավոտյան 06: 00-ից մինչ 08: 00-ը գնալ համապատասխան վայր և երեկոյան 18: 00-ից մինչ 19: 00-ը վերադառնալ տուն: Սա նշանակում է տեղափոխել մեքենաներով», – ասաց Չիքովանին:

Նա նշեց, որ այս որոշման իրականացումը և համապատասխան թույլտվությունները կտրամադրվեն մարպետարանները և տարածաշրջանային համակարգման կենտրոնները: