«Գյուղական տան» գնման ծրագրի շրջանակներում փախստականների գործակալությունն այս տարի արդեն տուն է գնել 1300 ներքին տեղահանված ընտանիքի համար
«Գյուղական տան» գնման ծրագրի շրջանակներում փախստականների գործակալությունն այս տարի արդեն տուն է գնել 1300 ներքին տեղահանված ընտանիքի համար ողջ երկրում։ Փախստական ընտանիքներին այցելել են փախստականների, էկոմիգրանտների և ապրուստի միջոցների ապահովման գործակալության տնօրեն Զուրաբ Ուտիաշվիլին և Շիդա Քարթլիում պետական հանձնակատարի տեղակալ Սիմոն Գուլեդանին:
Նախագծի շրջանակներում ընտանիքներն ընտրում են իրենց կացարանի վայրն ու տունը Վրաստանի ցանկացած մարզում։ Տների մեծ մասը ունեն հողատարածքներ, ինչը նրանց հնարավորություն է տալիս սկսել գյուղատնտեսական գործունեություն և ստեղծել լրացուցիչ եկամտի աղբյուր։ Փախստականների հիմնախնդիրներն ուսումնասիրող հանձնաժողովն այս փուլում քննարկում է հարյուրավոր հարկադիր վերաբնակեցված ընտանիքների վերաբնակեցումը «Գյուղական տան» գնման ծրագրի շրջանակներում։ Մինչև 2025 թվականի վերջ գործակալությունը գյուղական բնակավայրերում տներ կգնի 6000 տեղահանված ընտանիքի համար։