Գվատեմալան ևս պատրաստվում է Իսրայելում իր դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ
Գվատեմալան պատրաստվում է Իսրայելում իր դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ՝ հետևելով Ամերիկայի Միացյալ Նահանգների օրինակին, հայտարարել է Կենտրոնական Ամերիկայում այցով գտնվող երկրի նախագահ Ջիմի Մորալեսը:
Նախատեսվում է, որ Գվատեմալան իր դեսպանատունը կտեղափոխի այս մայիսին՝ երկու օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ դեսպանատունը կտեղափոխվի Երուսաղեմ: «Նախագահ Թրամփի համարձակ քայլը քաջալերել է մեզ», – ասել է Մորալեսը:
Հիշեցնենք, Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց անցյալ տարվա դեկտեմբերին, իսկ անցած ամիս պաշտոնական Վաշինգտոնը հայտնեց, որ ԱՄՆ դեսպանատան փոխադրումը Թել Ավիվից Երուսաղեմ տեղի կունենա մայիսին:
Հեղինակ -
Edgar Barsegyan