Գուրջաանում աղետից տուժածներին օգնելու աշխատանքները շարունակվում են։
Բնակչությանն արդեն մատակարարվում է էլեկտրաէներգիա, և աշխատանքներ են տարվում խմելու ջրի և բնական գազի մատակարարումը վերականգնելու ուղղությամբ։
Քաղաքի կենտրոնական փողոցը, որտեղ հունը ճեղքելուց հետո մի քանի ժամ հոսում էր Նավտիսխևի գետը, մասամբ մաքրվել է ծանր տեխնիկայով։
Ջրհեղեղը վնասել է քաղաքի ենթակառուցվածքները, ջրհեղեղի հետևանքով տասնյակ մեքենաներ և տներ են ջրով լցվել։ Աղետը վնասել է նաև գյուղատնտեսական ցանքատարածությունները։
Բացի այդ, տեղում ներկա են տեղական և կենտրոնական իշխանության ներկայացուցիչներ։