Գուրջաանիում Զինվորի հոր հուշարձանին և անհայտ զինվորի գերեզմանին դրել են ծաղիկներ
Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվա կապակցությամբ Գուրջաանիում Զինվորի հոր հուշարձանին և անհայտ զինվորի գերեզմանին դրել են ծաղիկներ:
«Գուրջաանիում տոնական միջոցառմանը ներկա է եղել 94-ամյա վետերան Իոսեբ Բեցիաշվիլին, ում մունիցիպալիտետի քաղաքապետարանը միանվագ փոխանցել է 300 լարի:
1945 թվականի մայիսի 8-ին, Գերմանիայի կողմից կապիտուլյացիայի մասին հայտարարելուց հետո, Երկրորդ աշխարհամարտն ավարտվել է: Մայիսի 9-ը հայտարարվել է ֆաշիզմի դեմ հաղթանակի օր: Երկրորդ աշխարհամարտը մեր երկրի վրա թողել է ծանրագույն հետք: Վրաստանը կորցրել է 300 000 զինվոր: